Եհովայի վկաների պաշտոնական կայք

Գլխավոր էջ Beliefs Future Medical Topics Հետադարձ կապ Publications Languages
Աստվածաշունչ

Ի՞նչ է սովորեցնում Աստվածաշունչը իրականում

Արդյոք սա՞ էր նպատակադրել Աստված


ԳԼՈՒԽՆԵՐ

  1. Ո՞րն է ճշմարտությունը Աստծու մասին
  2. Աստվածաշունչ. գիրք՝ Աստծու կողմից
  3. Ո՞րն է Աստծու նպատակը երկրի առնչությամբ
  4. Ո՞վ է Հիսուս Քրիստոսը
  5. Փրկանք. Աստծու մեծագույն նվերը
  6. Որտե՞ղ են գտնվում մահացածները
  7. Իրական հույս՝ քո մահացած հարազատների համար
  8. Ի՞նչ է Աստծու Թագավորությունը
  9. Արդյո՞ք վերջին օրերում ենք ապրում
  10. Ոգեղեն արարածներ. ինչպե՞ս են ազդեցություն բանեցնում մեզ վրա
  11. Ինչո՞ւ է Աստված թույլատրում տառապանքը
  12. Ապրել այնպիսի կյանքով, որն Աստծուն է հաճելի
  13. Կյանքի վերաբերյալ Աստծու տեսակետը
  14. Ինչպե՞ս ընտանեկան կյանքը երջանիկ դարձնել
  15. Աստծուն ընդունելի երկրպագությունը
  16. Դիրք բռնիր ճշմարիտ երկրպագության կողմը
  17. Մոտեցիր Աստծուն աղոթքի միջոցով
  18. Մկրտությունը և քո փոխհարաբերությունը Աստծու հետ
  19. Մնա Աստծու սիրո մեջ

Տպել այս էջը Տպել այս էջը

ԿԱՐԴԱ ցանկացած լրագիր, դիտիր հեռուստացույց կամ լսիր ռադիո։ Ամենուրեք կլսես լուրեր հանցագործության, պատերազմի և ահաբեկչության մասին։ Իսկ հիմա մտածիր քո անձնական խնդիրների մասին։ Թերևս հիվանդությունը կամ հարազատի մահը քեզ մեծ վիշտ է պատճառում, ու դու էլ ես Հոբ անունով բարի մարդու նման մտածում, որն ասաց. «Թաղված եմ թշվառության մեջ» (Յոբ 10։15, The Holy Bible in the Language of Today

Հարցրու ինքդ քեզ.

Այս բոլոր հարցերին Աստվածաշունչը բավարարող պատասխաններ է տալիս։

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ Է, ՈՐ ԱՍՏՎԱԾ ՀԵՏԵՎՅԱԼ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ Է ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՐԿՐԻ ՎՐԱ

Ծեր տղամարդը երիտասարդացել է

«Կ’ջնջէ Աստուած բոլոր արտասուքը նորանց աչքերիցը. եւ մահն այլեւս չի լինիլ, ոչ սուգ, եւ ոչ աղաղակ. եւ ոչ ցաւ այլեւս չի լինիլ» (Յայտնութիւն 21։4)


Անդամալույծ աղջիկը նորից կարողանում է թռչկոտել

«Կաղը եղջերուի պէս պիտի ցատկռտէ» (Եսայիա 35։6, ԱԱ)


Կույր մարդը նորից տեսնում է

«Բացուելու են կոյրերի աչքերը» (Եսայիա 35։5)


Կինն անչափ երջանիկ է՝ տեսնելով հարություն առած իր սիրելիին

«Ամենքը՝ որ գերեզմաններումն են.... դուրս կ’գան» (Յովհաննէս 5։28, 29)


Հիվանդ տղան առողջանում է

«Հոն բնակողը պիտի չըսէ. «Հիւանդ եմ»» (Եսայիա 33։24, ԱԱ)


Ցորենի դաշտեր

«Ցորենի առատութիւն կ’լինի երկրի մէջ» (Սաղմոս 72։16)


ՕԳՈՒՏՆԵՐ ՔԱՂԻՐ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻ ՈՒՍՄՈՒՆՔՆԵՐԻՑ

Երկու տղամարդ Աստվածաշունչ են ուսումնասիրում

Մի շտապիր մերժել ներկայացված տեղեկությունը՝ համարելով այն զուտ անիմաստ երազանք։ Աստված խոստացել է իրականություն դարձնել այդ ամենը, և Աստվածաշունչը բացատրում է, թե նա ինչպես է դա իրագործելու։

Սակայն Աստվածաշունչը ավելին է անում. այն տալիս է քեզ միջոցը, որով կարող ես իսկական բավականություն պատճառող կյանք վայելել նույնիսկ հիմա։ Իսկ հիմա մտածիր քո՛ անձնական մտահոգությունների և հոգսերի մասին։ Դրանք կարող են լինել ֆինանսական խնդիրները, ընտանեկան պրոբլեմները, վատ առողջությունը կամ սիրելի հարազատի կորուստը։ Աստվածաշունչը կարող է օգնել քեզ հաղթահարելու այդ խնդիրներն այսօր, ինչպես նաև կարող է թեթևացում բերել քեզ՝ պատասխանելով այնպիսի հարցերի, ինչպիսիք են.

Այն փաստը, որ կարդում ես այս գիրքը, արդեն իսկ ցույց է տալիս, որ ցանկություն ունես իմանալու, թե ինչ է սովորեցնում Աստվածաշունչը։ Այս գիրքը կօգնի քեզ այդ հարցում։ Ուշադրություն դարձրու, որ պարբերությունների համար յուրաքանչյուր էջի ներքևում տրված են համապատասխան հարցեր։ Միլիոնավոր մարդիկ են բավականություն ստացել Եհովայի վկաների հետ հարց ու պատասխանով Աստվածաշունչն ուսումնասիրելու այս մեթոդից։ Հուսով ենք՝ դու նույնպես բավականություն կստանաս։ Թող որ Աստծու օրհնությունները քեզ հետ լինեն, մինչ դու մեծ գոհունակություն և ուրախություն ես ապրում՝ իմանալով այն բաների մասին, որ սովորեցնում է Աստվածաշունչը իրականում։

ԾԱՆՈԹԱՑԻՐ ՔՈ ԱՍՏՎԱԾԱՇՆՉԻՆ

Աստվածաշունչ

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉԸ ընդհանուր առմամբ բաղկացած է 66 գրքերից ու նամակներից։ Այդ գրքերը հեշտությամբ բացելու համար բաժանված են գլուխների ու համարների։ Այս գրքում շատ համարներ են մեջբերված. աստվածաշնչյան գրքի անունից հետո նշված առաջին թիվը ցույց է տալիս տվյալ գրքի գլուխը, իսկ հաջորդ թիվը՝ համարը։ Օրինակ՝ «Բ Տիմոթէոս 3։16» համարի մեջբերումը նշանակում է, որ դա Տիմոթեոսին ուղղված երկրորդ նամակի 3-րդ գլխի 16-րդ համարն է։

Այս գրքում մեջբերված աստվածաշնչյան համարները բաց անելով՝ դու կկարողանաս շատ կարճ ժամանակում ծանոթանալ Աստվածաշնչին։ Իսկ ինչո՞ւ չսկսել կանոնավորաբար ընթերցել Աստվածաշունչը։ Ամեն օր 3–5 գլուխ ընթերցելով՝ դու կկարողանաս ամբողջ Աստվածաշունչը կարդալ մեկ տարում։

ՍկիզբՀաջորդը

2006 թ. հրատարակություն